Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

«Ռեալի» պատմության մեջ՝ լավագույնը

«Ռեալի» պատմության մեջ՝ լավագույնը
13.09.2015 | 14:57

«Էսպանյոլի» հետ խաղում դառնալով հինգ գոլի հեղինակ՝ Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ երկրի առաջնություններում արքայական ակումբի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը: Արդեն իսկ երրորդ գոլով նա կրկնեց լեգենդար Ռաուլի ցուցանիշը՝ 228 գնդակ, իսկ մյուս երկուսով սահմանեց նոր բնագիծ: Նշենք, որ եթե Ռաուլն իր ցուցանիշին հասել է 550 խաղում, պորտուգալացին դա արել է 203-ում: Միաժամանակ տեղեկացնենք, որ Իսպանիայի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն շարունակում է մնալ Լիոնել Մեսսին՝ 287 գոլ: Վերջինը նա խփել է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ կայացած երեկվա հանդիպումում՝ ապահովելով իր թիմի հաղթանակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ